Հայը միշտ էլ կարևորել է գիտելիքի ուժը, և այնտեղ, որտեղ մենք չենք հաղթել սրով, հաղթել ենք մտքով: «Դյուցազնագրքում» տեղ գտնելու համար հարկավոր է փայլուն միտք ունենալ: "Դյուցազն" բառը նշանակում է աստվածային ծագում ունեցող: Հիմա` 21-րդ դարում, աստվածային համարվելու համար պետք է աստվածային միտք ունենալ: Մեր դպրոցից արդեն երկրորդ աշակերտն է համալրում "Դյուցազնագրքի" հերոսների շարքերը: Այս անգամ նրա բնակիչն է դառնում ութնամյա Ռոբերտ Գրիգորյանը, ում ո'չ զարմացնում, ո'չ էլ վախեցնում են մաթեմատիկական բարդ խնդիրները:

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта