Ա. Պ. Չեխովի անվան   55 դպրոցի աշակերտները հրաշալի հնարավորություն ունեցան բրիտանական անգլերենով շփվելու և այն լսելու Մեծ Բրիտանիայի դեսպանների շուրթերից:
    Դեկտեմբերի 6-ին մի խումբ աշակերտներ, տնօրեն Գայանե Սարուխանյանը,անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Երանոսյանը հյուրընկալվեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը՝ դեսպաններ Ջոնաթան Էյվսի և Քեթրին Լիչի հրավերով:


    Առիթը Սուրբ Ծննդյան տոներն էին: Դեսպանները մեծ ցանկություն ունեին ավելի սերտ շփվելու հայ դպրոցականների հետ,հատկապես Քեթրին Լիչի՝ Ա. Պ. Չեխովի անվան 55 դպրոց այցելությունից հետո: 


    Հյուրերին դիմավորեց դեսպանների օգնականը,որը հետաքրքիր շրջայց անցկացրեց դեսպանատան բաժիններով և պատմեց այդ բաժինների գործունեության մասին:
    Ջոնաթան Էյվսը և Քեթրին Լիչը հյուրերին ողջունեցին հիմնական սրահում ,որտեղ աշակերտներին անակնկալ էր սպասում: Ա. Պ. Չեխովի անվան 55 դպրոցի աշակերտներին էր վստահված Սուրբ Ծննդյան տոնածառի ձևավորումը: Երեխաները մեծ ոգևորությամբ գործի անցան և զարդարեցին տոնածառը:


    Քեթրին Լիչը պատմեց,թե ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը Մեծ Բրիտանիայում,մասնավորապես իր ընտանիքում: Նա մեծ հաճույքով և մանրամասնորեն նկարագրեց Սուրբ Ծննդյան պուդինգի պատրաստման ողջ ընթացքն այնպես,որ բոլորի մոտ մեծ ցանկություն առաջացավ փորձելու նրա պատրաստած պուդինգը:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта