Դպրոցն ստացավ չինարենի ուսուցման կենտրոնի կարգավիճակ

     

    Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի ունեցավ <<Կոնֆուցիոսի ինստիտուտներ>> ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտը: Միջոցառման նպատակը չինական մշակույթին ծանոթացնելն էր:
    Միջոցառմանը մասնակցելու հրավեր էին ստացել աշակերտները, նրանց ծնողները, ուսուցիչները:
    Հանդիսավոր պայմաններում դպրոցի տնօրեն Գ.Սարուխանյանին հանձնվեց պատվո ցուցանակ, և դպրոցն ստացավ չինարենի ուսուցման կենտրոնի կարգավիճակ: Պաշտոնատար անձանց ելույթներից հետո ներկաները ծանոթացան չինական պարարվեստին: Հայաստանում առաջին անգամ Չինաստանից ժամանած արտիստների կատարմամբ բեմականացվեց այսպես կոչված "Առյուծի պարը", որի հիմնական շարժումները չինական մարտարվեստ էին հիշեցնում: Այդ պարը ներկայացվում է տարբեր փառատոններին ու միջոցառումներին, հատկապես չինական Նոր տարուն:
    Հետո մեր դպրոցի ներկայացուցիչները շրջեցին տաղավարից տաղավար: Մի տեղ կալիգրաֆիայի /հիերոգլիֆների հնագույն գրելաձև/ մրցույթ էր, որի հաղթողները պարգևատրվեցին: Կալիգրաֆիան մեծ դեր ունի չինական ավանդական մշակույթի մեջ. այն մարդը, որ տիրապետում է նրա հիմնական գաղտնիքներին, համարվում է կրթված մարդ: Մի այլ տաղավարում ուշու էր ցուցադրվում, երրորդում չինական ուսումնական ձեռնարկների և չինական մշակութային պարագաների ցուցահանդես էր: Միջոցառման ավարտին մասնակիցները համտեսեցին չինական թեյ՝ ունկնդրելով չինական բարձր ճաշակի երաժշտություն:

     

     

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта