Կյանքում ամեն բան վերջանում ու սկսվում է նորից: Այսօր փակվում է <<Կյանք >> անվանվող գրքի էջերց մեկը, որը կոչվում էր Չեխովի անվան համար 55 դպրոց: Փակվում է այս էջը, որպեսզի բացվի նորը: Դուք գնում եք, որպեսզի վաղը գաք՝ մեզ հետ կիսելու ձեր հոգսերն ու ուրախությունները, պատմեք մեզ ձեր ձեռքբերումների ու նվաճումների մասին:
Աշխարհի որ ծայրում էլ ապրեք, որ տարիքում էլ լինեք,ժպտալու եք ձեր հուշերին և ասելու եք՝ իմ դպրոցը, սա իմ դպրոցն է: Կյանքում պատահական ոչինչ չի լինում. հանդիպում ենք, հրաժեշտ ենք տալիս՝ շնորհակալ լինելով,որ հանդիպել ենք, որ ճանաչել ենք, կրկին հանդիպելու ակնկալիքով: Բարի երթ, բարի ճանապարհ, բարի վերադարձ…..
Հազարամղոն ճանապարհը սկսվում է մեկ հատիկ քայլով....
Եվ որքան ամուր ու հիմնավոր է դրվում այն, այնքան բարեբեր ու արդյունավետ է լինում ուղին:
Այսօր այդ հարատև ընթացքի ուղևորներ են դառնում մեր երեխաները,և մենք վստահ ենք, որ նրանք կլինեն այդ մեծ երթի արժանի կրողները:
Այս օրը թերևս կարելի է համեմատել ծննդյան տարեդարձի հետ, որովհետև այսօր նրանցից յուրաքանչյուրը ծնվում է իբրև հայոց տառերն ու այբուբենը սովորած հայ, կամ հայուհի...
Թող անամպ ու լուսավոր լինի նրանցից յուրաքանչյուրի համար հազարամղոն այդ ճանապարհը, դառնալով ինքնատիպ ու մնայուն կտավ, թող որ լցված լինի պայծառ ու արևոտ գույներով:
1"1" դասարան
Անտոն Չեխովի անվան N 55 դպրոցի Առաջինի Iդասարանի կամարների տակ մաշտոցյան շունչն էր թևածում: Իրենց առաջին գրքին՝ «Այբենարանին» հրաժեշտ էին տալիս դպրոցի Առաջինի Iդասարանի աշակերտները: Մի փոքր հուզված, սակայն հպարտ ու արդեն տառաճանանչ աշակերտները մեկը մյուսի հետևից ելույթ էին ունենում թե հայերեն,և թե օտար լեզուներով: Առաջինի Iդասարանի աշակերտները հաճույքով արտասանեցին նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Միջոցառման ժամանակ հնչեցին նաև բանաստեղծություններ նվիրված մայրերին:
Ապրիլի 21-22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Չեխովի անվ. թիվ 55 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները իրենց պատմության ուսուցիչներ Սեդա Գալստյանի և Կարեն Բայրամյանի հետ մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարանում «Առաջին համաշխարհային պատերազմ, դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը ` ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն միջազգային գիտաժողովին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ընդունել է կարգախոս` ՀԻՇԵԼ, ՊԱՀՊԱՆԵԼ ,ՓՈԽԱՆՑԵԼ: Աշակերտները պատգամ ընդունեցին այդ կարգախոսը: Նրանք պատրաստ են իրենց լսածը, ընկալածը փոխանցել համադասարանցիներին, հասակակիցներին:
Ա. Պ. Չեխովի համար 55 դպրոցում կայացավ բանավեճ երկու դասարանների միջև: 9"4" և 9"2" դասարանները քննարկեցին կյանքի ծագման վերաբերյալ հարցեր: Կյանքի ծագումը դարեր շարունակ մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել: Այն էվոլյուցիայի առեղծվածն է: Բանավեճին ներկա էին նաև ԵՊՀ ուսանողներ: Ուսումնական այս մեթոդը ամրապնդեց աշակերտների գիտելիքները:
Սիրելի´ աշակերտներ, դուք արդեն գիտեք, որ փետրվարի 21-ը Մայրենիի օրն է: Լեզուն ժողովրդի մեծագույն գանձն է, նրա անմահության գրավականը: Լեզվի տոնը թող որ ձեզ ոչ միայն պարտավորեցնի սիրել ու փայփայել մայրենին, այլևս մեկ անգամ էլ վստահեցնի, որ դուք եք այդ լեզվի իսկական կրողը:
Կատարե´ք առաջադրանքները, ապացուցե´ք, որ մայրենին շատ լավ գիտեք: Պատասխանները մինչև մարտի 1-ը ուղարկե´ք ձեր ուսուցիչներին էլեկտրոնային փոստով կամ հանձնե´ք անձամբ: Ստացե´ք բարձր գնահատականներ: 10 միավոր վաստակած աշակերտների անունները կկարդաք դպրոցի կայքում:
"Ամենաթանկը, որ ունենք, Անկախության սերունդն է, սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին..."
ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան
Հունվարի 28-ը հայկական Ազգային բանակի օրն է, տոն՝ մի ողջ ժողովրդի համար: Բանակն ազգային է, որովհետև հիմնեցինք ազգովի ու ազգովին էլ մտահոգվում ենք յուրաքանչյուր զինվոր համար:
Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
Պետք է դպրոցը, բուհը, բանակը դարձնել արատավոր երևույթների դեմ պայքարի ամրոցներ և միասնական պատերազմ հայտարարել փողոցային արատավոր բարքերի դեմ:
<<Առողջ մարմնում առողջ հոգի>> կարգախոսը կրող սպորտային շաբաթը մոտեցավ ավարտին: Մրցույթին մասնակցեցին առաջինից 4 -րդ դասարանի աշակերտները: Բնականաբար, եղան հաղթողներ, եղան ուժեղագույն դասարաններ, բայց ամենամեծ հաղթանակը, ամենամեծ ձեռքբերումը ընկերութունն էր: Բոլորիս է հայտնի, որ սպորտը բարեկամացնում ու մտերմացնում է տարբեր սովորություններ ու ծագում ունեցող ժողովուրդների: Սպորտը սովորեցնում է առողջ ապրել, առողջ մտածել և առողջ մրցակցել:
Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
Այսօր մարդիկ հաճախ ոչ թե ձեռքով են գրում, այլ համակարգչով, նամակներն էլ էլեկտրոնային փոստով ուղարկում: Եվ մոռանում ենք, որ գիրը յուրօրինակ ծածկագիր է, որը և´ բնութագրում է մարդուն, և´ ամփոփում ողջ ժողովրդի մշակույթը:
Մեսրոպյան այբուբենին, որը հայ ազգի գոյության երաշխիքն է և պարծանքի առարկան, գորովանքով պիտի վերաբերվենք, գրենք մաքուր ու գեղեցիկ: Հարգենք և´ ինքներս մեզ, և´այն մարդուն, որը պիտի մեր գրածը կարդա:
Content on this page requires a newer version of Adobe Flash Player.
Այս տոնը մենք նշում ենք ազգովի, նշում հպարտությամբ, սիրով: Տոնական տրամադրություն է իշխում նաև մեր դպրոցում, ու հպարտ է չեխովականը, որ բացել է դպրոցի դուռն ու քայլել անկախության ճանապարհով: Մեր երեխաները շատ լավ գիտեն, որ այդ ուղին իրենց համար հարթել են ազգային հերոսները: Գիտեն ու որքան հպարտ, նույնքան էլ պարտավորված են զգում իրենց:
Մեծերը՝ հպարտությամբ, փոքրերը զարմանքով ու ժպիտով փոխանցում են միմյանց հայկական եռագույնը, հետո իրենց անկախ Հայաստանի դրոշի գույներով փուչիկներ բարձրացնում օդ՝ պահելով երազանք:
Իսկ այդ երազանքը, համոզվա՛ծ եղեք, չի կարող չիրականանալ այն երկրում, որը մի ողջ ժողովրդի երազանքի ծնունդն է:
Սիրել դասական երաժշտությունը մի բան է, ճանաչել այն՝ ուրիշ: Բայց մեր դպրոցում աշակերտները ոչ միայն լսում են Բեթհովենի, Մոցարտի և ուրիշ մեծերի գործերը, այլև փորձում ճանաչել: Ու յուրաքանչյուր օր չեխովականի համար սկսվում է նորանոր բացահայտումներով: Հայտարարված վիկտորինան օգնում է, որ դպրոցահասակ երեխան լայն մտահորիզոնով ու յուրօրինակ աշխարհընկալմամբ ճանաչի թե՛ բնությունը, թե՛ մարդկանց: