•  

    Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը:
    Կառուցենք կամուրջներ սերունդների միջև:


     

                8”5” դասարանի աշակերտները ներկայացրին բաց դաս  «Ապահով համացանց 2012»  ծրագրի շրջանակներում: Դասը վարում էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Քրիստինա Բազիկյանը:
    Դասի նպատակն էր աշակերտներին տեղեկացնել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման մասին: Դասի ընթացքում քննարկվեցին աշակերտներին հուզող բոլոր հարցերըª ինչպես ապահով և անվտանգ օգտվել համացանցից, պայքարել ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակությամբ նյութերի դեմ, պաշտպանվել սոցիալական ցանցերում առաջացող հնարավոր վտանգներից: Դասի ավարտին աշակերտները ևս մեկ անգամ կրկնեցին այն ոսկյա կանոնները, որոնք անհրաժեշտ են ապահով  համացանցից օգտվելու համար:
    Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Գ.Սարուխանյանը, մաթեմատիկայի մասնախմբի ղեկավար Ռ.Գրիգորյանը և ուսուցիչներ: