Ճանապարհորդությունը դեպի Անի անցավ հուզառատ ու հետքրքիր:
     


    Հակասական տրամադրություններ  են պարուրում սիրդ ու հոգիդ, երբ նայում ես  աչքերիդ առջև վեհորեն տարածվող պատմական մեր երկրին: Հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ մզկիթում աղոթող երկրում: Կաթողիկե եկեղեցին օտարի իշխանության տակ կարոտում է "Հայր մեր"-ին:

     


    Ուզում ես ձեռքդ երկարել, բարձր ձայնով գոռալ աշխարհի ականջին, թե կիսավեր այդ կառույցները, որ դարերի պատմություն ունեն, մեր պապերն են կառուցել, մեր պապերի պապերը: Բայց հեռվում չար անտարբերությամբ լռող փշալարերը սաստում ենք քեզ, ու սիրտդ տակնուվրա է լինում:


     

     

    Չեխովականները երկար նայեցին, հիացան ու լռեցին, տխրեցին ու լռեցին...


    Բայց քանի դեռ հայկական ընտանիքներում Անիներ են ծնվում, հայը  հավատում է, որ մի օր Կաթողիկե  եկեղեցում աղոթքի խոսք է շշնջալու առ Աստված իր  վերագտած հայրենիքի համար:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта