Այն,ինչ մենք գիտենք`սահմանափակ է, իսկ այն, ինչ մենք չգիտենք`անվերջանալի է:
Պ.Լապլաս
Ծնվել եմ 1978թ-ին Երևանում: 1995թ-ին ավարտել եմ Երևանի 128 միջնակարգ դպրոցը:ՈՒնեմ բարձրագույն մասնագիտական կրթություն:
2013թ-ից աշխատում եմ մեր դպրոցում`որպես դասվար:Շատ եմ սիրում ու գնահատում իմ աշխատանքը:ՈՒսուցիչը երկրի բարեկեցության ու ամրության հիմնաքարը դնող կարևոր անձանցից է:
ՈՒսուցիչն է կերտում ապագա քաղաքացուն, որը պետք է լինի օրինակելի մարդ առաջին հերթին:
Գիտելիքների անսահման աշխարհում ուսուցիչն է երեխայի ուղեկից ընկերը:
Երեխաների հետ աշխատանքը համարում եմ անգնահատելի.նրանցից կարող ես շատ բան սովորել:
Ցանկանում եմ, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա ստանա արժանապատիվ կրթություն, դառնա հայրենիքի համար պիտանի մարդ:
Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը, հարկավոր է այն ամուր պահել ձեռքում, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան:
Ա.Բարբյուս
|
Աննա Թևոսյան
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիա
ՙԳործնական աշխատանքների կազմակերպումը
մաթեմատիկայի դասընթացին
Հայ ավանդական դաստիարակություն |