.

    Լուսինե Դանիելյան

     

    Ուսումնական ռեսուրսներ
    Բազմանիշ թվերի համեմատման քայլաշարը

     

    Ճանապարհորդություն գիտելիքների աշխարհում

     

    Ճապոնական դաստիարակությունը

     

    Մանկավարժական դիտարկումներ

     

    Բանավոր հաշվի կազմակերպման մեթոդիկան:

     

    Մաթեմատիկական գլուխկոտրուկ

     

    Առածներ և ասացվածքներ

     

    Տարրականի մեթոդական նյութեր

     

    Հայերեն օնլայն բառարան

     

    Ինտերակտիվ դասեր

     

    Գործնական աշխատանք
    Մայրենի առարկայից

     

    Գիտուն մարդը անոթ է, իմաստությունը՝ աղբյուր:

    Օլջեր

     

    .

    1996թ-ին ավարտել եմ «Տարրական կրթության և մեթոդիկայի» ֆակուլտետը: 13 տարի աշխատել եմ Երևանի հմ.29 դպրոցում` որպես դասվար: Այժմ աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան հմ. 55 դպրոցում:
    Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երեխաների: Սիրում եմ երեխաներին, նրանց պարզությունը, անմիջականությունը: Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը բարդ, լուրջ և շատ պատասխանատու գործ է, սակայն այն մեծ հաճույք է պարգևում ինձ: Թեպետ խստապահանջ եմ, սակայն կարողանում եմ լեզու գտնել երեխաների հետ և փորձում եմ թափանցել յուրաքանչյուր աշակերտի ներաշխարհը: Յուրաքանչյուր երեխա անկրկնելի անհատականություն է և պիտի զգա ուսուցչի սերն ու հոգատարությունը: Շատ կարևոր է ուսումնասիրվող հարցի շուրջ հետաքրքրություն առաջացնել երեխաների մեջ, որ ուսուցումը դառնա զվարթ, գրավիչ և հետաքրքրաշարժ: Երեխան պետք է ապրի դրանով, որ ձևավորվեն նրա ստեղծագործական երևակայությունը: Նրանք չպետք է վախենան անհաջողություններից:
    Տարրական դպրոցի մանկավարժական մեթոդների հիմքում ընկած են երեխայի ազատ մտածողությունը, տրամաբանությունը, ինքնուրույն աշխատանքը: Մեր կարևորագույն խնդիրն է` կառուցել շենքի ամուր հիմք, որ մեզնից հետո աշխատող ուսուցիչներին հարկ չլինի մտածել հիմքի մասին: Ուսումնառության մեջ հաջողությունը, պատկերավոր ասած, մի արահետ է, որը տանում է դեպի մանկական հոգու այն անկյունը, որտեղ վառվում է լավ լինելու ցանկության կրակը:
    Ուսուցչին է պատկանում երկրի ապագայի ձևավորման ամենակարևոր դերը: Բոլոր մասնագիտություններից նրանն ամենաազնիվն է, ամենադժվարն ու ամենակարևորը:
     
    Սարյանի նկարներում շողշողում է Հայաստանի հավերժությունը
     
    Դաս-միջոցառում` նվիրված "Տ" հնչյուն-տառին
     
    Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է .

    Ուսումնական ռեսուրսներ
    Բազմանիշ թվերի համեմատման քայլաշարը
     
     
     

     

Բաղրամյան 16
Հեռախոս +37410560600