-
Աննա Մուրադյան
Զեկուցումներ
Համաչափությունը բնության մեջ և ճարտարապետությունում
Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին
Բաց դասեր
Շնորհանդեսը նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանին
Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:
Ցիցերոն
1984 թվականին ավարտել եմ Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցը: Այստեղ ունեցել եմ ուսուցիչ, որն իմ մեջ արթնացրել է սեր մաթեմատիկայի հանդեպ, սովորեցրել կյանքին նայել փիլիսոփաների աչքերով, որոնցից շատերի խոսքերը ուղեկցում են ինձ ամբողջ կյանքում.
-
Այն ինչ, գիտենք, սահմանափակ է: Ինչ որ չգիտենք, սահման չունի:
Պիեռ Լապլաս
-
Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:
Ռենե Դեկարտ
-
Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:
Ռենե Դեկարտ
-
Ով քիչ գիտի և գիտի այդ մասին, նա շատ գիտի:
Գիլբերտ Ստյուարտ
-
Առանց բացառիկ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ:
Դիմիտրի Մենդելեև
-
Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:
Դիմիտրի Մենդելեև
Այսօր ես հպարտանում եմ իմ աշակերտներով և հույս ունեմ, որ իմ ցանած սերմերը ծիլ են տալիս:
1989 թվականին ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1996 թվականից աշխատել եմ Երևանի Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
2002 թվականից աշխատում եմ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: -