Մարտիրոս Սարյանի հայաստանյան գույներին մոտ




    8/2 դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։
    Սարյանն իր կտավներում նորովի է հետազոտել Հայաստանը՝ աշխատելով որքան կարելի է մոտ ու հարազատ լինել նրան, նրա ներքին ու արտաքին բազմակերպ դրսևորումներին։
    Արտագնա դասի նպատակն է զարգացնել թանգարան այցելելու մշակույթը, ծանոթացնել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստին։