Անմոռանալի օր Գյումրիում




    Ա. Չեխովի անվան №55 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները երկար էին սպասել հայրենագիտական դաս-էքսկուրսիային: Վերջապես նրանք Գյումրիում են:
    Խաղաղ ու անաղմուկ ճեմափողոցները նրանց տանում են հայոց մեծերի տուն-թանգարաններ՝ Հովհ. Շիրազ, Ավ. Իսահակյան, Մհեր Մկրտչյան: Դասագրքերի և համացանցի տեղեկությունները ձեռք բերեցին գործնական նշանակություն: Մեծերի մասին Գյումրվա անվերջ հումորը, աշնան մեղմ արևն ու գույները, պահպանված ու խնամքով վերականգնվող ճարտարապետությունը նրանց երկար կպահեին ճեմափողոցներում, եթե չլիներ Սև բերդը տեսնելու ցանկությունը: Մոտ  երկու հարյուր տարի առաջ կառուցած բերդի բակում, թվում էր,  դեռ լսվում էր ամեհի սրերի շաչյունը, իսկ կամարների տակ՝ կոմիտասյան մեղեդու հնչյունները: Էքսկուրսիայի ավարտին Ձիթողցոնց թանգարանը  ներկաներին տեղափոխեց գյումրեցիների կենցաղ:
    Տպավորությունը մեծ էր, ասելիքը՝ շատ. բոլորին պիտի պատմեին տոն դարձած օրվա մասին:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта