Գրքի տոն է


                Դպրոցի ամեն անկյունում գրքի տոն է, ու յուրաքանչյուր դասարան իր մասնակցությունը ունի: Աշակերտները ներկայացրին գրի ու գրքի պատմությունը, աշխարհի գրադարանները, գրքի համաշխարհային մայրաքաղաքները, Թումանյանին ու Վերնատունը. նրանք ընթերցեցին Թումանյանի խորհուրդները, շրջելով դասարաններում՝ ներկայացրին Թումանյանի որոշ ստեղծագործությունների պատմությունը:
    "Գրքի խորհրդատուները" շրջում էին դպրոցում և խորհուրդ տալիս  ինչ կարդալ, իսկ "Գաղտնի գիրք" նախաձեռնությամբ հանդես եկավ աշակերտական խորհուրդը:

                Հետաքրքրություն առաջացրեց ձեռագրերի մրցույթը,որին մասնակցեցին բոլոր դասարանների աշակերտները:
    Տոնին մասնակից եղավ գրող, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ  ԶՈԻ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը:
    Հետաքրքիր էր օրը, և այն տոն դարձավ:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта