«Ես Չինաստանի աստղ եմ»


    Նոյեմբերի 27-ին մեր դպրոցի ամֆիթատրոնում նորից տոնական տրամադրություն էր։ Տեղի էր ունենում ամենամյա   «Ես Չինաստանի աստղ եմ» չինական ազգային երգի  արդեն երրորդ մրցույթը։

     Այն, որ մեր հայ երեխաները տաղանդավոր են ու բացառիկ, դրանում աշխարհը համոզվել է: Թե ինչ հիացմունքով, հուզմունքով ու հպարտությամբ էին չինացի մասնագետները հիանում մերոնց՝ չինական երգերի կատարումով, դա տեսնել էր պետք:  Մրցույթին մասնակցում էր 8 դպրոցից 17 խումբ։  Երեխաների ինքնատիպ  կատարումները հիացնում էին ներկաներին։ 

    Անչափ հուզիչ էր հատկապես, երբ մեր չինացի ուսուցիչը և մեր տաղանտդաշատ աշակերտուհին պարեցին հայկական ազգային պար, իսկ մեր դպրոցի չինացի ուսուցիչների անակնկալը ցնցեց ներկաներին. Կոմիտասի «Կաքավիկի» բացառիկ կատարում: 

         Իրոք,սա միջմշակութային կապի հրաշալի ձևաչափ է։

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта