Մարինե Գևորգյան


     

    IQ թեստ երեխաների համար

     

    "Дети индиго"

     

    Կան կրթության և զարգացման շատ տեսակներ, և նրանցից յուրաքանչյուրը ինքնին կարևոր է, բոլորից բարձր պետք է կանգնի բարոյական կրթությունը:

    Բելինսկի

     

     

    Սովորել  եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական  համալսարանի  «Տարրական կրթության և մեթոդիկայի»  ֆակուլտետը: Ավարտել  եմ 2001թ-ին և ընդունվել եմ աշխատանքի  «Սեբաստիա» կրթահամալիր: 2002թ-ից աշխատում  եմ  մեր դպրոցում` որպես  դասվար:
    Անչափ  սիրում եմ  իմ  աշխատանքը, որովհետև  գիտակցում  եմ  այն դերի մեծությունը, որն  ունեմ  յուրաքանչյուր երեխայի  կյանքում:
    Դասվարը հեղինակություն է, ամենաարդարն  է, իսկ նրա կարծիքը` անքննարկելի:Եվ այդպիսի կատարելության  դերում հանդես  գալով` ուսուցիչը պարտավորվում  է այդպիսին լինել ոչ  միայն դպրոցում, այլև Երկրի  վրա:Փաստորեն ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, այլ կենսակերպ:
    Պահանջկոտ եմ և խիստ, սիրում  եմ  կարգապահություն:Սակայն խստությունս չի  խանգարում, որ  վայելեմ աշակերտներիս  սերը: Իմ դասարանում ձևավորված  է  մի համերաշխ կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող  է ազատ արտահայտվել և բացահայտել իրեն:
    Կրթադաստիարակչական աշխատանքները կազմակերպում  եմ  հին  և նոր  մեթոդներով: Հաճախ իրականացնում  եմ  խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում աշակերտները համագործակցում  են, սովորում են  լսել  և  վերլուծել ուրիշի  կարծիքը` հաղթահարելով  բարդույթները: Իսկ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքը` հաճախ դիմում  ենք  խաղին, խնդիրներ ենք ներկայացնում, առաջադրանքներ ենք կատարում խաղի տեսքով, ինչի միջոցով նյութը դառնում  է  ավելի մատչելի  և  գրավիչ:
    Երբեմն գնահատելիս մասնակից եմ դարձնում աշակերտներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան ճիշտ գնահատել իրենց կարողությունները, նկատել և ուղղել թերությունները:

     

     

    Ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը սովորեցնում է այն գտնել:

    Ա.Դիստերվեգ

     

    ԱՎ.ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ


    ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

     

    ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՁՄԵՌԸ
    ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ, ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԵՍ ԵՎ...ՆՈՐ ՏԱՐԻ...

     

    ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՏՈՆ

     

    ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
    /շարադրություններ/

     

    ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
     
     
    ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

     

    ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта