Գրքի շնորհանդես




    Ա.Չեխովի անվան № 55 դպրոցում տեղի ունեցավ պատմության ուսուցչուհի Սեդա Գալստյանի <<Տաճատ Հովակիմյան Սարդարապատի հերոսը, մահապարտների հոգին. Կարսի դավաճանության զոհը>> գրքի շնորհանդեսը: Ս. Գալստյանը ներկայացրեց հերոսի ուղին և այն սխրանքը, որը բեկում էր մտցրել Սարդարապատում և վերջին հաշվով որոշել հերոսամարտի ելքը: Գիրքը յուրովի մի փորձ է արխիվային փաստերի, գիտական ուսումնասիրությունների հենքի վրա ներկայացնելու 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի կարևորագույն պատմական հերոսական դրվագները՝ ի դեմս Տաճատի: Արժանի հայորդու հերոսական սխրանքը բարձր են գնահատել ժամանակի ճանաչված զորահրամանատարներն ու մարտական ընկերները: Մարշալ Հ. Բաղրամյանը գրում է, որ Փառահեղ սպայի անցած ճանապարհը լեգենդ է՝ նվիրված հայրենիքի ազատագրությանը, ժողովրդի անվտանգության պայքարին: Գիրքը պատգամ է այսօրվա երիտասարդությանը, ապագային, պետական մտածելակերպ սերմանելուն, պետականության գիտակցումը ամրապնդելուն. այն մարտահրավեր է արտաքին ցնցումներին, համոզմունք է ժողովրդի հավաքական ուժին:


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта