-
Տաթևիկ Մելքոնյան
Միջոցառումներ
Ամփոփեցինք գարունը և ճախրող երազանքները խորհրդանշող չինական օդապարուկների ձևավորման մրցույթի արդյունքները:
Չինական Նոր տարի
Անգլերենի վարպետաց դաս
Հիերոգլիֆների վայելչագրության և ուղղագրության մրցույթ
Չինական Նոր տարի-2017թ.
«Ես Չինաստանի աստղ եմ»-2017թ.
Լուսնի կամ Բերքի Չժունցյու չինական տոնը մեր դպրոցում-2016թ.
"Всё в твоих руках"-2015թ.
Լուսնի կամ Բերքի Չժունցյու չինական տոնը մեր դպրոցում - 2017թ.
Լեզուների դասավանդման լավագույն փորձի փոխանակում-2017թ.
" Peace Begins with Me"-2017թ.
Հանդիպում ծնողների հետ-2017թ.
Անխուա թեյի արարողութունը ներկայացում է Չեխովի անվան դպրոցի ստեղծագործական թիմը-2017թ.
Մեր դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան 2016 թ.
A conference on education was organized on 2 October 2013 by British Council
Մեր դպրոցը հյուրընկալեց Բրիտանական խորհրդի-2016թ.
SMILE AND THE WORLD
WILL SMILE WITH YOUՎերապատրաստումներ
Վարպետաց դաս անգլերենի ուսուցիչների համար-2017թ.
English lesson-2017թ.
Trainer Training Summer School for teachers
Ուսումնական ռեսուրսներ
ENGLISH ROOM
Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: Այժմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի հայցորդ եմ: Մասնակցել եմ օտար լեզվի, ինֆորմատիկայի ուսուցիչների և դասվարների մասնագիտական կատարելագործման դասընթացներին: 2009թ. մասնակցել եմ Microsoft-ի «Նորարար ուսուցիչներ» մրցույթին և ստացել առաջին կարգի մրցանակ: 2011թ. հուլիսին մասնակցել եմ British Council-ի կողմից հայտարարված` վերապատրաստող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մրցույթին, հաղթել եմ և մեկնել Ստամբուլ: 2011թ. նոյեմբերին Կրթության ազգային ինստիտուտում անցկացվող անգլերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ընթացքում ներկայացրել եմ նորագույն տեխնոլոգիաների դերի ու կարևորության վերաբերյալ մանկավարժական մեթոդներ: 2013 թ. մարտին մասնակցել եմ Սերբիայում կազմակերպված անգլերենի մասնագետների կատարելագործման և զարգացման դասընթացներին: Հրատարակած երկու մանկավարժական հոդվածի հեղինակ եմ: Ունեմ տասնչորս տարվա անգլերենի ուսուցչի փորձ: Իմ աշխատանքում կիրառում եմ մանկավարժության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ:
Յուրաքանչյուր սովորողի ընդունում եմ որպես անհատականություն և ամեն անգամ հարցնում եմ ինքս ինձ` ես իրո՞ք ճանաչում եմ այս երեխային, լիովին ծանո՞թ եմ նրա հնարավորություններին ու նախասիրություններին:
Դասապրոցեսում օգտագործում եմ ուսուցանող երգեր, խաղային հնարներ, դերային խաղեր: Երեխաները սիրում են սովորել անգլերեն, ծանոթանալ լեզվի մշակույթին, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից:
Ես համոզված եմ, որ ուսուցչի աշխատանքը արդյունավետ և նպատակային կլինի, եթե նա կարողանա հավատարիմ մնալ իր կոչմանը և յուրաքանչյուր դաս դարձնել յուրօրինակ, գրավիչ, բովանդակալից ու հիշվող: Ժամանակակից ուսուցիչը պետք է կարողանա հայտնաբերել երեխայի լավագույն որակները, խրախուսել ու ոգևորել նրան: Յուրաքանչյուր դաս պետք է յուրաքանչյուր երեխայի բավարարվածություն և հրճվանք պարգևի:
Ուսուցիչը, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, պետք է լինի գրագետ, բարեկիրթ, գեղեցիկ, հոգատար ու ազնիվ:
Կարևոր է, որ ուսուցչի և աշակերտի միջև լինի դրական հաղորդակցություն և համագործակցություն: Եթե նույնիսկ ուսուցիչը հրաշալի մասնագետ է, իսկ աշակերտը` շնորհալի, միևնույն է` լավագույն արդյունք ակնկալել հնարավոր չէ, եթե ուսուցումը զարգացնող չէ: Գլխավորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է:
Յուրաքանչյուր երեխա կարող է սովորել խոսել մի քանի օտար լեզուներով, սակայն դա իրականանալի է այն դեպքում, եթե դա նրան հետաքրքիր է: Դարձյալ կարևորը դասավանդման ճիշտ ու արդյունավետ մեթոդներ ընտրելն է:
Իմ կարծիքով հնարավոր չէ լավագույն արդյունքի հասնել միայն դասագրքի օգնությամբ, եթե նույնիսկ այն լավագույնն է: Ուսուցչից մեծ բան է կախված. լավ ուսուցիչը շարունակ հետազոտում, կատարելագործում է դասավանդման մեթոդները, հատիկ-հատիկ հավաքելով հայրենական ու արտասահմանյան համապատասխան նյութեր:
Լավ մասնագետը միշտ հարստացնում է իր գործիքակազմը սեփական նյութերով, տեսանյութերով, ձայնագրություններով, այլոց լավագույն փորձով:
Կարևոր է, որ ուսուցիչը օգտագործի դասավանդման ավանդական եւ նորագույն արդյունավետ մեթոդներ:
Ես սովորեցնում եմ երեխային սովորել և անընդմեջ սովորում եմ ինքս: