Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից:


    Հայրենաճանաչման դաս էր  9/4 դասարանում. թեման՝ "Հայաստանի Հանրապետության մարզերը" (ուսուցիչ՝ Ս. Վարդանյան)



    Սովորողները ներկայացրին մարզերի աշխարհագրական դիրքի, բնական պայմանների մասին իրենց գիտելիքները:




    Ներկայացվող նյութը զուգացվում էր էկրանին ցուցադրվող բնապատկերներով, պատմամշակութային ժառանգության սահիկներով:
    Այդ ընթացքում ցուցադրափեղկի վրա խճանկարի մասերից ամբողջացավ մեր հանրապետությունը:


    Դասն ավարտվեց գիտելիքների ամփոփումով:
    Մեր գիտելիքներն ապագայում կհարստացվեն  նորանոր բացահայտումներով. չ՞է որ մեր երկիրը թանգարան է բաց երկնքի տակ:


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта