Նարինե Գաբուզյան


    Նարինեն 2011թ.-ից  "Բարեկամություն" պարային դպրոցի սան է:  2012թ.-ից  հաճախում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոն: Սիրում է նկարչությունն ու գույների աշխարհը և երազում է նկարչուհի դառնալ:
    2012թ. Մանկական պատկերասրահում կայացած  "Սիրո ուժն է անհաղթ" խորագիրը կրող  ցուցահանդեսին  ներկայացել է  "Սուրբ Սարգիս" հրաշալի նկարով:
    2015թ   "ուշանիկ Քարթլիի թագուհի" գրքի   նկարազարդման համար Հայաստանի, Վրաստանի  և Արցախի պատանի նկարիչների լավագույն   նկարների շարքում Նարինեն հանդես է եկել   "Սուրբ Շուշանիկ" յուրօրինակ նկարով:
    Նույն տարում մասնակցել է նաև Լեհաստանի Բիտյոմ  քաղաքում կայացած մրցույթ- ցուցահանդեսին հայ մեծ գեղանկարիչ Մ. Սարյանի  "Դաշտային ծաղիկներ" կոմպոզիցիայի կրկնօրինակմամբ:  
    Նարինեի նկարները բազմիցս ցուցադրվել են մանկական պատկերասրահում, մրցանակների արժանացել համահայկական մրցույթ-փառատոներում: Դպրոցում նույնպես կազմակերպվել է Նարինեի նկարների ցուցահանդեսը:




     



     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта