Այցելեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան


    Չարենցի ստեղծագործություններին ծանոթանալուց   հետո  անչափ հետաքրքիր էր ուսումնասիրել նաև նրա կյանքն ու գործունեությունը: Եվ ահա Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ենք:

     


    Չարենցի տուն-թանգարանում գտնվելը մեծ պատիվ է մեզ համար, որովհետև 1935-1937 թվականներին այդտեղ ապրել է ինքը՝ մեծանուն բանաստեղծը: Թանգարանի  ցուցասրահները ներկայացնում էին Չարենցի մանկությունը, պատանեկությունը,  գրադարանը,  ճամփորդություններից բերված իրերը, արվեստի նմուշները: Տպավորիչ էր հատկապես Չարենցի գրադարանը: 

     Իսկ անակնկալը դեռ առջևում էր.թանգարանում  հանդիպեցինք Եղիշե Չարենցի թոռնուհուն՝ Գոհար Չարենցին:




    Դասղեկ` Հռիփսիմե Սարգսյան


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта