Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում


    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 61 դասարանի  սաները (դասղեկ՝ Ն. Միրզոյան) հյուրընկալվեցին 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մ.Սարյանի տուն-թանգարանում: Սովորողները նախապես ծանոթացել էին Վարպետի կյանքին ու արվեստին: Իսկ Նարեն և Նանին, ներշնչված Սարյանի կտավների կախարդական գույներով, արտանկարել էին նրա կտավներից մի քանիսը:



    Երեխաներին առավելապես հետաքրքրեցին ‹‹Հեքիաթներ և երազներ›› շարքը և Արևելյան շրջանի  կտավները: Նրանց ոգևորել էր Վարպետի արվեստանոցում գտնվելը, որտեղ տեսան նկարակալի վրա  մնացած նրա վերջին յուղաներկ նկարը՝ ‹‹Հեքիաթ››-ը, սեղանին թողած վրձինները, ներկերն ու ներկապնակները:



    Այցելությունն ավարտվեց ‹‹Մարտիրոս Սարյան›› վավերագրական ֆիլմի դիտումով:
    Սաները հեռացան թանգարանից՝ խոստանալով թղթին հանձնել իրենց տպավորությունները:  


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта