Մայրենիի օր




    Յուրաքանչյուր  ժողովրդի հավերժության գրավականը իր լեզուն է:
    Այսօր փետրվարի 21-ն է՝ Մայրենիի օրը: 




    6/1 դասարանում բաց դաս է՝ նվիրված լեզվի տոնին: Դասի թեման է "Հայոց լեզվի բառապաշարի շերտերը":
    Սաները մեծ խանդավառությամբ են մասնակցում, քանի որ նրանց հետաքրքրել է դասի ձևաչափը՝ խմբային աշխատանք, զվարճալի առաջադրանքներ, զանազան լուծումներ, գունավոր պատկերներ:
    Նրանց գրավեց հատկապես մուլտիպլիկացիոն կինոնկարներին վերաբերող առաջադրանքը. դիտելով մի հատված՝գուշակում են մուլտֆիլմը և նրանում թաքնված դարձվածքը:
    Մեծ եղավ ոգևորությունը, երբ առաջադրվեց նկարների մեջ որոնել և գտնել 6 զույգ համանուն պատկերներ:   
    Դասի ընթացքում սաները շատ գաղտնիքներ բացահայտեցին լեզվի մասին և պարզեցին, թե  որքանով են իրենք տիրապետում մեր բազմաշերտ լեզվի գանձարանին:

    Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ն. Միրզոյան


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта