Այցելություն Կապի թանգարան





    Նոյեմբերի  15-ին  6"1"  դասարանի սաները այցելեցին Կապի թանգարան:  Այստեղ ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը  վերաբերող նյութեր, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: 
    Սովորողները  ծանոթացան հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին և հետքրքիր պատմություններին: Նրանց ուշադրությունը գրավեցին հատկապես տարբեր ձևի և չափի հեռախոսների ցուցանմուշները:





    20-րդ դարի այս հեռախոսը թանգարանի ամենաուշագրավ ցուցանմուշն է և մինչև հիմա աշխատում է անխափան, ինչը շատ զարմացրեց և զվարճացրեց երխաներին: Նրանք, իրար հերթ  չտալով, ցանկանում էին  փորձարկել անձամբ:





    Սովորողներին հենց սկզբից էլ անհասկանալի էր թվացել շախմատի խաղատախտակի առկայությունը այս թանգարանում, և նրանց հետաքրքրությունը բավարարելու համար էքսկուրսավարը պատմեց, թե  ինչպես է այն այդտեղ հայտնվել:  

    Սաները  թանգարանից  մեծ բավականությամբ և բարձր տրամադրությամբ վերադարձան դպրոց՝ դասերը շարունակելու:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта