Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:
    Մարսել Պրևո

     

    Գիրք նվիրելը իսկական տոն է մեզ համար,  և մենք  մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ենք  միմյանց նվիրում: 




    Ի դեպ, ուղիղ 3 շաբաթում կարդացինք  ու վերլուծեցինք Ջ. Ռոդարիի "Երկնագույն նետը":  Լավ գիրք, ոգեշնչում, ժամանակի ճիշտ կառավարում, ու  արդյունքը լինում է  հիանալի: 


    Արդեն ընտրել ենք հաջորդ գիրքը: 


    Նոր գիրք կարդալուց  առաջ կարևորում եմ, որ միասին սկսենք. մի քիչ ներածական հատված, ու ոգեշնչում պետք  է ուսուցչի կողմից: 


    Ու չէր անցել մի քանի օր, երբ աշակերտներիցս շատերն  ասացին` հազիվ ենք դիմացել ու սպասել նոր գիրքը սկսելուն:




    Ուսուցչուհի` Հռիփսիմե Սարգսյան
    Դասղեկ` Լուսինե Բաբայան
     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта