Սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության օր է


    Անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 28 տարի է, ինչ իրականություն է:
    Այսօր  Ա. Չեխովի  անվան հ. 55 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք:



    Շրջելով դասարաններում՝ աշակերտները   ներկայացրին տոնի խորհուրդը՝ կարևորելով հայ ժողովրդի համար նշանակալից  դրվագներ՝ ԱՊՀ անդամ դառնալը, Ազգային բանակի ստեղծումը, ՄԱԿ-ի անդամ դառնալը, Սահմանադրության ընդունումը:
    28 տարի առաջ՝  1991 սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը իր վճռական "այո" -ն ասաց Հայաստանի անկախությանը: Աշակերտները իմացան, որ  անկախության գործընթացը սկսվել էր դեռևս 1990 թվականին, երբ   օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
    Ընդմիջումներին դպրոցում հնչում էին ՀՀ հիմնը և հայրենասիրական երգեր: Ցուցադրվում էին  նաև անկախությանը նվիրված ֆիլմերից  կադրեր:       Հպարտության զգացումը համակել էր բոլորին:



     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта