ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ

    1 2 3
    ЛИАННА КАРАПЕТЯН

     

    Здравствуйте! Меня зовут Лианна. В свободное время люблю слушать музыку, часто пою сама, читаю и рисую. Больше всего люблю проводить время с младшей сестрой.  А недавно я стала сочинять стихи, и мне это очень понравилось.

    мои стихи

     

    Արեգ Տարախչյան

     

     

    Հաճախում եմ Իգիթյանի անվան գեղագիտության ազգայի կենտրոն: Մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների, 2011-ին մասնակցել եմ Պրոմեթեյ բանկի կողմից անցկացված “Անկախությունը երեխաների աչքերով” մրցույթին, և իմ նկարը բանկն ընտրել է որպես 2012 թ. օրացույցի նոյեմբեր ամսվա պատկեր:
    2011-ից զբաղվում եմ նաև մեծ թենիսով, ունեմ հաջողություններ:
    2013թվականի հունիսից հաճախում եմ Gold’s Gym-ի լողավազան: Մասնակցել եմ 2013թ. դեկտեմբերի 1-ին Gold’s Gym-ի կազմակերպած լողի մրցումներին և իմ տարիքային խմբում գրավել 1-ին տեղը:

     

    Արթուր Գույումջյան

    Դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից, նույն թվականին դարձել է Իգիթյանի գեղարվեստի կենտրոնի սան: Մանկությունից նկատելի էին նրա հակումները դեպի արվեստը, հատկապես նկարչությունը: 2013 թ.Ճապոնիայում կայացած մրցույթին Արթուր Գույումջյանը շահել է երկրորդ՝ արծաթե մրցանակ: Ստացել է հատուկ հավաստագիր:

    Մի տերևի պատմություն

     

    Լևոն Մխիթարյան


    Զբաղվում է արևելյան մարտարվեստով (կարատե շոտոկան), սիրում է նկարել և ուսումնասիրել համակարգչային ծրագրեր: Շատ է ցանկանում մի որևէ կենդանի պահել տանը և վարժեցնել:
    Լևոնը սիրում է նաև ստեղծագործել: Գրել է "Քնած մանուշակը", "Խաբեբա դերձակը", ՙԱգռավն ու ճուտը՚ պատմվածքները, մի քանի բանաստեղծություններ, հորինել է հետաքրքիր տրամաբանական խաղեր, կազմել խաչբառ` իր իսկ ստեղծած հիերոգլիֆներով: Լևոնը շատ է սիրում ճամփորդել:

    Յուրաքանչյուր ամսվա վերջում Լևոնը տանը կազմակերպում է իր նկարների ցուցահանդեսը: Դրանք փակցվում են սառնարանին (մագնիսով) և արժանանում դիտողների գովեստի խոսքերին:

    Անիտա Հովհաննիսյան

     

    Անիտան ծնվել է 2004թ. մարտի 18-ին Երևանում:
    2008թվականից հաճախել է "Արևներ"  մանկապատանեկան երգի համույթ:
    2011թ. ընդունվել  է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին: Մասնակցել է Սայաթ-Նովայի  երաժշտական  դպրոցում կայացած համերգներին: Երգում է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի երգչախմբում: Սիրում է նկարել, հաճախում է "Սենդ-Լենդ" ավազի նկարչության կենտրոն: 2013թ. ապրիլին մասնակցել է երաժիշտ կատարողների "Վերածնունդ" մրցույթ - փառատոնին (դաշնամուր) և արժանացել "Ժյուրիի համակրանք" մրցանակին: Նույն փառատոնին մասնակցել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի կազմում և զբաղեցրել 3-րդ տեղը:

     

    ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

    Մի անգամ ես նստեցի տիեզերանավ և ուղևորվեցի դեպի տիեզերք: Երբ հասա տիեզերք, տեսա, որ մոտեցել եմ Սատուրն մոլորակին: Ես շատ ուրախացա և վայրէջք կատարեցի: Երբ դուրս եկա տիեզերանավից, գլորվեցի և հայտնվեցի Սատուրնի շուրջ պտտվող օղակի վրա: Օղակները յոթն էին, և ամեն մի շերտի վրա կանգնելիս մի նոտայի ձայն էր գալիս: Երբ ես սկսեցի ուրախությունից թռչկոտել, օղակի շերտերի վրա մի ամբողջ մեղեդի ստեղծեցի: Ես դժվարությամբ էի բարձրանում Սատուրնի վրա, որովհետև այնտեղ կային փոսեր, և ամեն վայրկյան մի այլմոլորակային էր դուրս գալիս այդ  փոսերից:
    Ես շատ տպավորված և ուրախ վերադարձա տուն:

     

     

    Էլլա Միրզոյան

     

    Ես Էլլա Միրզոյանն եմ։
    Պարել սկսել եմ 4 տարեկանից։
    Այժմ լատինաամերիկյան պարեր եմ պարում "Շոկոլադ" համույթում ։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և ունեմ մրցանակներ ու

    I և II տեղերի

    պատվոգրեր։

    2013թ․ ապրիլին Թբիլիսիում մասնակցել եմ մրցույթի և գրավել II տեղը։

    2013թ․ հուլիսին Հայաստանում մասնակցել եմ "Արսենալ" մրցույթին, գրավել I տեղը և արժանացել Miss Arsenal մրցանակին։ Շատ եմ սիրում պարել

    1 2 3

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта