ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ
    1 2 3

    Զաբոնյան Գոհար


    Զաբոնյան Գոհարը հաճախում է "Լալաֆա" վոկալ ստուդիա։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, նկարահանվել  "Հայերով" երգի տեսահոլովակում։ "Հ 1" հեռուստատեսությամբ հեռարձակվող "Մոլորակ-612" հեռուստածրագրի հաղորդավարւհին է։ 2018 թվականի ամռանը Լալաֆա խմբի հետ մեկնել է Իսպանիայի Լորետ  դե  Մար քաղաք՝ մասնակցելու 18-րդ միջազգային փառատոնին: Handes Awards 2018-ին պարգևատրվել է մրցանակաբաշխությանը մասնակցելու և աջակցելու համար։  

     

     

    Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Ֆանարջյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված Tallinn Trophy 2018 գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը: Նա հանդես է եկել պատանիների մրցապայքարում: 2009 տարիքային խմբի մրցմանը Հայաստանը ներկայացնող 9-ամյա Լիանա Ֆանարջյանը 3 երկրի 13 մենասահորդուհների ազատ` կամավոր ծրագրում վաստակած 25,22 միավորով ճանաչվել է մրցաշարի հաղթող ու արժանացել ոսկե մեդալի:
    Նրա մարզիչն է Մելանյա Ստեփանյանը:

    Լիանա Ֆանարջյան

     

    Միջնակարգ և  երաժշտական դպրոցներում  մինչ այսօր սովորում է գերազանց, ինչի համար ունի բազմաթիվ գովասանագրեր:

    Ավագյան Յուրի

    Գրիգորյան Սուրեն


    Սուրենը հաճախում եմ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց:  Շախմատային պարապմունքների արդյունքում տարբեր  մրցումներում լրացրել եմ 4, 3 և 1 կարգերը: 2017թ նոյեմբերին մասնակցել եմ ք. Աբովյանում անցկացված միջազգային բաց մրցաշարին և զբաղեցրել 1-ին տեղը մինչև 12 տարեկան պատանիների տարիքային խմբում: Սույն թվականի հունվարին Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարում գրավել եմ 2-րդ տեղը՝ մինչև 12 տարեկան պատանիների տարիքային խմբում: Այժմ պատրաստվում եմ  մարտ ամսին կայանալիք Հայաստանի պատանիների շախմատի առաջնությանը:

    Арутюнян Борис


    24.03.2017г.-01.04.2017г.
    Квалификационные соревнования за разряд.Получил 1 разряд по шахматам.
    13.11.2017г.
    С шахматной командой школы N55 им. А.П.Чехова участвовал в блиц-турнире по шахматам между школами общ. “Кентрон”.
    Заняли 3 место и получили диплом.


    Լիանա Ֆանարջյան

     

    Լիանա Ֆանարջյանը մասնակցել է  2017թ. մայիսյին կայացած  Հ.Հ. Գեղասահքի Բաց Առաջնությանը և գրավել է I առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի:

    Դուրգարյան Վիկտորյա

     

    Դուրգարյան Վիկտորյան ծնվել է 2007 թվականին Երևանում: 2013 թվականին ընդունվել է Չեխովի անվ. N55 միջնակարգ դպրոց: 3 տարեկանից զբաղվել է պարով. ընդունվել է Սոֆի Դևոյանի պարային ստուդիա, այնուհետև՝ Մ դենս պարային ստուդիա: Իսկ այժմ Սթայլ պարային ստուդիայի սան է: Մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների և արժանացել պատվոգրերի ու մրցանակների:

    Արթուր Հակոբյան


    2019 թվականի մարտի 17-ին Երևանում տեղի ունեցավ սպորտային պարերի Հայաստանի  առաջնությունը:
    Մեր դպրոցի աշակերտ Արթուր Հակոբյանը ոսկե մեդալ նվաճեց և դարձավ Հայաստանի չեմպիոն:  

     

    Սույն թվականի ապրիլի 21-22-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Մուայ թայ ձևի Եվրասիայի առաջնություն, որին մասնակցում էր նաև Հայաստանը: Այս մրցաշարին Հայաստանը ներկայացել էր Այկիկենդո ֆուլլ կոնտակտ կարատեի 6 մարզիկից բաղկացած հավաքականով: Մեր դպրոցի Արթուր Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ:


    Միքայել Սալազարյան

     

    Օրերս մեր դպրոցի աշակերտ Միքայել Սալազարյանը Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային ստուգատեսում ծածանեց Հայաստանի եռագույնը:  
    Միքայելը  կրտսեր տարիքի պատանի մենասահորդների ազատ կամավոր ծրագրի կատարման համար արժանացել է ոսկե մեդալի:

    Իլոնա Իսկանդարյան

     

    Իլոնան գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը:

     
    Ծատուրյան Ռուբեն

    Ռուբենը բարի է, խիզախ և հոգատար։ Սիրում է կարդալ մանկական հանրագիտարաններ, խաղալ լեգո, հեծանիվ քշել և շախմատ։ Քնելուց առաջ ստիպում է անպայման որևէ հետաքրքիր բան կարդալ։ Սիրում է իր դպրոցը, ուսուցիչներին և իր ընկերներին։ Ասում է դառնալու եմ գյուտարար (изобретател): Նկարում է նավեր, ուղղաթիռներ և տիեզերագնացներ,բոլորը եռագույնի գույներով։ Իր այս տարվա ծննդյան տորթն էլ խնդրել է <Իսկանդեր> եռագույնի գույներով, երևի թե  զորահանդեսի մասնակցությունից ոգևորված։ 3 րդ տարին է ինչ հաճախում է կարատեի, և առաջին անգամ մասնակցել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բաց առաջնությանը՝  ստանալով 1 մրցանակ։

     
    Эдуард Варданян

     


    Мне 10лет. Очень люблю родную школу, учителей и моих друзей. Хотел бы рассказать немного о себе.

    С 6-ти лет одновременно учусь в школе искусств  им.Х.Кушнаряна на классе фортепиано. Многократно  и успешно  участвовал на различных музыкальных  конкурсах, в том числе  и организованных мэрией  г.Еревана. Мне очень нравится классическая музыка: играю Баха, Моцарта, Бизе, произведения армянских композиторов. В 2016г.  принимал участие   в отчетном концерте  музыкальной школы в Доме камерной музыки им. Комитаса, где сыграл “Армянский танец” А.Арутюняна.

     
    1 2 3

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта