«Հայոց պետականության վերածննդի 100 էջերը»

    Վերջերս Ա. Չեխովի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Սեդա Գալստյանը  "Ազդակի” խմբագրության հրավերով գտնվում էր Լիբանանում իր հեղինակած "Հայոց պետականության վերածննդի 100 էջերը" գիրք-ալբոմի շնորհանդեսին (լուսանկարները՝ Գաբրիել Փանոսսյանի): Գրքի մասին իր խոսքն ասաց Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը . նա այն ներկայացրեց  որպես հանրագիտարան: Գիրք-ալբոմը  ամփոփ ներկայացնում է Հայաստանի առաջին հանրապետության  2,5 տարվա պատմությունը՝ ռազմական, հասարակական, քաղաքական ,մշակույթի գործիչներով, հրամանատարական կազմով: Սրբազան Վարուժան Հերկելյանը, որն օծեց ալբոմը,Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Բագրատունին, "Ազդակի" խմբագիր  Շահան Քանդահարյանը նշեցին, որ այն պետք է լինի ոչ միայն դասախոսի, ուսուցչի, ուսանողի, աշակերտի ձեռնարկ, այլև յուրաքանչյուր հայի համար տվյալ ժամանակաշրջանը լուսաբանող ուղեցույց: Գ. Գյուլբենկյանի անվ. Ազգային երկրորդական վարժարանի տնօրինությունը (տնօրեն` Արմեն Փաշճյան) որոշեց առաջին հանրապետության  1918-20թթ ժամանակահատվածը անցնել այս գիրք- ալբոմով ՝օգտագործելով նաև պատմության դասագիրքը: Հաջորդ օրը Սեդա Գալստյանին հրավիրեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Մեծին Տանն Կիլիկիոյ  կաթողիկոս  Արամ Ա-ն: Նա բարձր գնահատեց գիրք-ալբոմը` այն որակելով որպես նոր սերնդին պետականության, հայրենասիրական ոգով դաստիարակելու  հզոր աղբյուր:



     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта