Հետաքրքիր հարցազրույց


    7"2" դասարանի աշակերտները մասնակցեցին մի անկաշկանդ հարցազրույցի, որի նպատակն էր պարզել, թե իրականում ինչ են ակնկալում մեր սաները դպրոցից:


    Պատասխանելով մի շարք պարզ հարցերի՝ երեխաները տալիս էին տարատեսակ պատասխաններ` հիմնականում նշելով, որ շատ են սիրում իրենց կրթօջախը և ցանկանում են միմյանց հետ շատ շփվել: Աշակերտների մեծ մասը առաջարկում էր ավելացնել դասամիջոցների համար հատկացված ժամանակը: Եղավ նաև առաջարկություն ստեղծելու կավագործության խմբակ:

    Հարցազրույցի այս ձևաչափը անկասկած շատ կարևոր է ուսուցիչ-աշակերտ կապը ամրապնդելու համար, քանի որ երեխաները ցանկանում են լսելի դարձնել իրենց ձայնն ու ավելի համարձակ են բարձրաձայնում իրենց հուզող հարցերը:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта