Ի՞նչ է ցանկանում աշակերտը:


    Ահա այն հարցը, որի  վերաբերյալ 5/2 դասարանի աշակերտները իրենց կարծիքը հայտնեցին կարճամետրաժ տեսաֆիլմով, որը

    բաղկացած է երեք  մասից: Նախ երեխաները ներկայացրին, թե ինչ դեր  ունի դպրոցն իրենց կյանքում, խոսեցին իրենց նախասիրությունների մասին և անդրադարձան այն  հարցին, թե  ինչ կցանկանային փոխել դպրոցում։ Պատասխանները, անշուշտ, տարատեսակ  էին և տարբերվող: Երեխաներից շատերը ցանկություն հայտնեցին, որ դասամիջոցների տևողությունը երկարացվի: Նրանցից մի քանիսը կարևորեցին էթիկայի դասաժամերը և տարբեր խմբակները։ Տղաներից շատերի ցանկությունն էր ունենալ ֆուտբոլի դաշտ և վերանորոգված մարզադահլիճ: Իսկ ամենամեծ ցանկությունն էր  ապրել խաղաղ երկրում և առողջ միջավայրում: Տեսաֆիլմը շատ հետարքիր էր և հուզիչ, իսկ արձագանքը` դրական:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта