Նոր սերնդի ընթերցանություն
    /եզրափակիչ փուլ/



    Դեկտեմբերի 24-ին դպրոցում «Նոր սերնդի ընթերցանություն» մրցույթի եզրափակիչ միջոցառումն էր: Հոկտեմբեր ամսից դպրոցում մեկնարկել էր մի նախագիծ, որը բացառիկ էր իր տեսակով և նորություն ընթերցանության խրախուսման գործում:





    Մասնակիցների հետ երկար քննարկումներից հետո եզրափակչի ցանկալի  հյուր համարվեց սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը սիրով ընդունեց մեր հրավերը:
    Նազենի Հովհաննիսյանը խոսեց ընթերցանության կարևորության մասին, արժևորեց գիրքը և մի փոքրիկ հատված ընթերցեց աշակերտների համար: Միջոցառման ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, փոքրիկ նվերներով և այն գրքերով, որոնք իրենք էին ընտրել հաջորդը ընթերցելու համար:


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта