Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան



    Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների քննարկումը: Այս անգամ ընտրել էինք "Մարդկային կատակերգություն" վեպը: Նախկինում քննարկվել են "Հայ մուկը", "Հինգ հասուն տանձերը":
    «Մարդկային կատակերգություն» վեպի քննարկմանը մասնակցում էին  8 – 9-րդ դասարանների սաներ: Վեպը նրանց շատ էր դուր եկել և խորհելու առիթ տվել:
    Խոսեցինք հավերժական այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են կյանքն ու մահը, անհատի հոգևոր գեղեցկությունն ու դառն իրականությունը, պատերազմն ու լավատես մնալու արվեստը, սիրո և բարու հաստատման սարոյանական ըմբռնումները:
    Քննարկումն ավարտվեց. մեզ հետ տարանք Սարոյանի հայտնի խորհուրդը. "Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան":
    Քննարկումը կազմակերպեց ու վարեց հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի 
    Ն. Միրզոյանը


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта