Չինական Լուսնի տոն


    Այս ուսումնական տարում Չինական Լուսնի տոնը մի փոքր այլ ձևով նշեցինք: Այն ընտանեկան տոն է, և որոշեցինք նշել ընտանիքներով:

     



    Վիրտուալ շրջագայության ելանք դեպի Չինաստան, հիացանք չինական տեսարժան վայրերով ու դարավոր մշակույթով, մուլտֆիլմ դիտեցինք, չինական թեյ ըմպեցինք և տոնակատարությունն ավարտեցինք չինական գեղանկարչությամբ՝ հրավիրված մասնագետի ուղղորդմամբ:

     


    Սեպտեմբերի 27-ը Կոնֆուցիուսի ինստիտուտի օրն է, և դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Յան Մեյխուային հանձնեց շնորհակալագիր՝ մեր դպրոցում իր ավանդը ներդնելու, մեր երեխաներին չինական կրթությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու կապակցությամբ:

     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта