Լեգենդները` դպրոցում...


    Անմոռաց հանդիպում


    Ասում են՝ լեռները քայլում են: Ու մի օր Կոմիտասի անվան պետական լարային քառյակը մտավ Ա. Չեխովի անվան դպրոց:
    Հիացմունքն ու ժպիտը, միախառնված հոգեպարար երաժշտությանը, ծովացել էին օդում ու դուրս էին պոռթկում ծափահարություններով: Բոլորի հոգում խոնարհում կար, խոնարհում ազգային արժեքների առջև, իսկ ակնդիր և ունկնդիր հանդիսատեսը ուսուցիչներն ու աշակերտներն էին: Խոստացած 45 րոպեն կրկնապատկվեց,:
    Ավարտից հետո ոչ ոք չէր ուզում հեռանալ: Դահլիճում ծովացած հուզմունք էր ու շնորհակալություն:
    Անմոռաց հանդիպում էր:

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта