Փարաջանովի տուն – թանգարանում



    Սեպտեմբերի 28-ին  9"3" դասարանը ( դասղեկ` Ն. Միրզոյան) այցելեց  Սերգեյ Փարաջանովի  տուն – թանգարան: Սաները նախապես որոշակի տեղեկություններ էին  ստացել սցենարիստ, նկարիչ և կինոռեժիսոր Փարաջանովի մասին, բայց այն, ինչ նրանք տեսան թանգարանում, վեր էր նրանց երևակայությունից:




    Բարձր արվեստը և ջերմ ընդունելությունը միաձուլվել և ստեղծել էին հրաշալի ներդաշնակություն, որն անմիջապես համակեց բոլորիս:



    Շրջելով թանգարանի սրահներում ` սաները ծանոթացան թանգարանի հիմնական հավաքածուին` փարաջանովյան  գծանկարներ, էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև թիֆլիսյան իր տան կահկարասին և անձնական իրեր:

     



    Սաները հիացած էին համաշխարհային արվեստում իր ինքնատիպությամբ  աչքի ընկնող հայ արվեստագետի  ստեղծագործություններով :




    Իսկ աղջիկներին գրավել էին հատկապես տիկնիկների և գլխարկների  հավաքածուները: 
    Օրը լի էր տպավորություններով. հիանալի հնարավորություն` դասերից ու առօրյայից մի քիչ կտրվելու:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта