Երեք օր Ծաղկաձորում
9/3 դասարանի աշակերտները հերթական արտագնա դասերը անցկացրին Ծաղկաձորում:
Պարզվեց, որ բնությունը մեզ համար հաճելի անկնկալ էր պատրաստել. հենց մեր ժամանման օրը` հոկտեմբերի 26-ին, տեղաց առաջին ձյունը, և մենք ականատես եղանք այդ հրաշքին:
Իսկ հաջորդ առավոտ արևը ժպտաց մեզ և չխափանեց մեր ծրագրերը:
Մեր առօրյան հագեցած էր` այցելություն Կեչառիս, համերգ աշակերտների ուժերով, շնորհանդես(Նիկոլա Տեսլա), ֆիլմի ստեղծում, սպորտ և, իհարկե, հրաժեշտի հեքիաթային խարույկ:


Այս երեք օրն անցավ մի ակնթարթի պես, և մենք վերադարձանք բարձր տրամադրությամբ, հետաքրքիր հուշերով և վառ տպավորություններով:
|