«Ինձ թվում է, թե հայերը Մասիսը ստեղծել են ԱՍՏԾՈ արարչագործությունից առաջ: ԱՍՏՎԱԾ հազիվ թե կարողանար այնպիսի տեմպ ունենար, ինչպիսին ունեն կառուցելու անսովոր քանքարներով օժտված հայերը:
     
    Հրաշալի է ամեն ինչ Հայաստանում»:
    Օկզուդ Կարուզերս / Ամերիկյան թերթի աշխատակից/
     


    Աշնանային պայծառ առավոտ

    9/1 դասարանը  դասղեկի / Ռ. Բարսեղյան/ և ծնողների ուղեկցությամբ ուղևորվում է Արագածոտնի մարզ՝ Մուղնու Սուրբ Գևորգ և Սաղմոսավանք եկեղեցիները:
    Էքսկուրսիան  նպատակաուղղված է երեխաների հոգևոր և գեղագիտական զարգացմանը:

    Այն  նպաստելու է ավելի մոտիկից մեր ազգի պատմությունը ճանաչելուն  և արժևորելուն:

    Առաջին  կանգառը Մուղնու Սուրբ Գևորգ  եկեղեցական համալիրն է:

    Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ վանքը  հիմնադրվել է  13 –րդ դարի կեսին: Երեխաները գիտեին ավանդազրույցներ վանքի մասին:  Սուրբ Գևորգի մասունքները Հայաստան են բերվել Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից:




    Ասում են՝ այդ մասունքների շնորհիվ բուժվել է նաև վրաց արքայազնը: Վրաց թագավորը հրաժարվել է վերադարձնել մասունքները և դրանք պահելու համար կառուցել է նոր, նույնանուն եկեղեցի Թբիլիսիում:  Իններորդցիներին սիրով ընդունեցին եկեղեցու հոգևորականները .նրանք միասին աղոթեցին, պատասխանեցին երկուստեք հարցերի:       



                                        
    Հաջորդ կանգառը Սաղմոսավանքն է: Այն գտնվում է Քասախ գետի ձախ ափին՝ բարձրադիր գեղատեսիլ հատվածում: Կառուցվել է Վաչուտյան իշխանական ընտանիքի կողմից:
    Ըստ ավանդության՝ Գր. Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատել է այս  վայրը և  եկեղեցի  կառուցել: Այնուհետև հավաքել է հոգևորականների  և  սովորեցրել սաղմոսներ:
    Պատահական չէ, որ օտար տիրապետողները հաճախ  են քանդել մեր եկեղեցիները, քանի որ  հասկացել են, որ մեր եկեղեցիները  կարևոր  դեր ունեն մեր  ժողովրդի  կյանքում:
    Հետևաբար՝ մենք պետք է սիրենք ու պահպանենք  մեր եկեղեցիները, տաճարները, մեր ազգային և հոգևոր բոլոր գանձերը:




    Բովանդակալից և  հետաքրքիր  էքսկուրսիան շարունակվեց բնության գողտրիկ վայրերից մեկում: Այստեղ երեխաները  խաղացին, պարեցին և  միմյանց ավելի լավ ճանաչեցին դպրոցի պատերից դուրս:
    Էքսկուրսիան  դրական մեծ լիցք հաղորդեց երեխաներին:


     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта