Դիլիջանի  Band battl-ի հաղթող է`«ՆԵՔՍՈՒՍ»  խումբը:


     

    Ես Միքայել Հովհաննիսյանն եմ, սովորում եմ Ա. Չեխովի անվան հ.55 դպրոցի 8/3  դասարանում:  Դպրոցում սովորելուն զուգահեռ միշտ հետաքրքրվել եմ երաժշտությամբ և հատկապես կիթառով:  Որպես բաս կիթառիստ՝ այժմ ելույթ եմ ունենում «Նեքսուս» խմբում: 

          Մրցույթներն ու  փառատոները միշտ հետաքրքրել են մեր խմբին:   Այս անգամ էլ իմացանք, որ ապրիլի 6-ին և 7-ին Դիլիջանի ազգային քոլեջը կազմակերպում է ՀՀ երաժշտական խմբերի մրցույթ: 

       Այդ նախագիծը մեզ շատ ոգևորեց, և սկսեցինք պատրաստվել: Մրցույթից մեկ ամիս առաջ ուղարկեցինք  մասնակցության հայտը՝ կից ներկայացնելով  մեր հեղինակային երգի ձայնագրությունը: Մեկ շաբաթ անց իմացանք, որ չորս այլ թիմերի հետ անցել ենք եզրափակիչ փուլ:  Լուրը լսելուն պես սկսեցինք անդադար աշխատել, որոշեցինք հաղթել և համաձակ գնացինք մեր նպատակի  հետևից:

         Վերջապես  եկավ ապրիլի 7-ը: Մենք հանգիստ էինք. բոլորովին չէինք լարվում ելույթից առաջ, որովհետև գիտեինք՝ հաղթելու ենք: Թեև մյուս բոլոր խմբերի անդամները տարիքով մեծ էին և փորձառու, մենք չէինք հուսահատվում: 

          Մեր կատարումից  հետո անհամբեր սպասում էինք արդյունքներին: Վայրկյանները ժամեր էին թվում:   Եվ ահա լսեցինք երկար սպասված լուրը, այն է ՝  Դիլիջանի Band battl _ի հաղթող է դառնում «ՆԵՔՍՈՒՍ» խումբը:

           Մենք գոռում էինք ուրախությունից: Բեմ բարձրացանք ծափահարությունների ներքո: Եվ հանկարծ, երբ ուզում էինք բեմը լքել, մեզ ասացին, որ  ճանաչվել ենք ՀՀ- ում որպես երիտասարդական ամենալավ խումբ:  Մեր ուրախությունը կրկնապատկվեց: 


           Դիլիջանում անցկացրած մեր օրերը և, իհարկե, մեր հաղթանակը բոլորիս  ոգևորեցին, և մենք համոզված ենք, որ առջևում նորանոր հաղթանակներ ենք ունենալու:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта