Հոգեպարար երաժշտություն


    Մեծերի աշխարհը միշտ էլ հետաքրքրել է փոքրերին: Եվ մի օր նրանք՝ 82 դասարանի աշակերտները, մտան Ազգային ժողովի դարպասներից ներս՝ Բաղրամյան 19: Հետաքրքիր էր հեռվից տեսած շենքը (կառուցվել է 1948-1950թթ. ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան), իմանալ՝ ովքեր են աշխատում այնտեղ, տեսնել նրանց ոչ թե նիստերի դահլիճում, այլ այգում զբոսնելիս:
                Այս խոհերով տարված՝ նրանք շարունակեցին դասը լճի ափին՝ ամֆիթատրոնում. այն նվիրված էր դարի լեգենդին՝ Շառլ Ազնավուրին:
                Ունկնդրեցին անմահ շանսոնիեի երգերը. երգի հնչյուններին միացան թռչունների դայլայլը, զեփյուռի շնկշնկոցը, տերևների խշշոցը և առվակի քչքչոցը՝ ստեղծելով մարդու և բնության հոգեպարար միասնություն:
                Դժվար էր վերադառնալ, բայց անհրաժեշտ էր…


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта