Դաս Գաֆեսճյան արվեստի կենտրոնում


    Արևային քաղաք երազողի՝ Ալ. Թամանյանի թիկունքում կա մի խաղաղ անկյուն՝ արվեստի մի յուրօրինակ կենտրոն, որտեղ մարդ հաղորդակից է դառնում  ոգու աներևակայելի արարումներին: Դա Գաֆեսճյան արվեստի կենտրոնն է, որը դարձավ 8"2" դասարանի այցելության վայրը:
    Աշակերտների առանձին խմբեր ստացել էին հանձնարարականներ ներկայացնելու սրահները, կենտրոնի պատմությունը:
    Մուրանո ապակու փայլն ու շքեղությունը,Գ. Խանջյանի՝ հայ ժողովրդի պատմության երեք դրվագները պատկերող որմնանկարը, Սասունցի Դավթի տուֆակերտ որմնաքանդակը աշակերտներին հաղորդակից դարձրին մարդու, հայի ոգու ուժին, իսկ Գաֆեսճյանի անձնական հավաքածուն հիացրեց  բոլորին:
    Խորհրդանշական էր  ուսումնական տարվա վերջին  դասը:

     


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта