Դպրոցական առօրյան լի է տարատեսակ պատմություններով։


    Ուրբաթ օրն էր։ Քաղաքի գույները անհետացել էին. անձրև էր ու քամի։
    Մենք այդ օրը որոշել էինք գտնել գույները, արև ու գունավոր օր նվիրել մեր դասընկերուհուն, որը շուտով մեկնելու էր արտերկիր։




    Որոշեցինք՝ գնում ենք նկարիչ և արձանագործ Երվանդ Քոչարի տուն-թանգարան։



    Հիացանք Երվանդ Քոչարի կտավներով և գրաֆիկական աշխատանքներով, լսեցինք  բոլորիս հայտնի Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանների ստեղծման պատմությունը:

    Երվանդ Քոչարի աշխատանքներով  հիանալուց հետո եկավ մեր անակնկալի ժամանակը։ 




    Շրջան կազմեցինք թանգարանի սրահներից մեկի կենտրոնում, ու ահա մեր անակնկալը՝ փուչիկներ, նամակներ, բարեմաղթանքներ ու հուզառատ գրկախառնություններ։

     

    Դասղեկ՝ Հռիփսիմե Սարգսյան
    6"2" դասարան


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта