Երեք օր Ծաղկաձորում



    Փետրվարի 15-17-ին Ծաղկաձորում Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած «Ձմեռային ճամբար» միջոցառմանը մասնակցեցին նաև Ա.Չեխովի անվան հ.55 դպրոցի 5"6" -րդ  դասարանների աշակերտները ։ Այդ օրերին նրանք ծանոթացան Չինաստանի մշակույթին ( Նոր տարի, լեգենդներ, երգեր, բանաստեղծություններ, ազգային երաժշտական գործիքներ), մասնակցեցին կալիգրաֆիայի դասին և թեյախմությանը: 


    Մեր աշակերտները ևս ներկայացրին  դպրոցն ու նրա ավանդույթները: Իլոնան հանդես եկավ գեղեցիկ պարով,Անուշիկն ու Իզաբելլան՝երգով: Ալենը և Հարությունը ներկայացրին, թե ինչպես  վայրկյանների ընթացքում կարելի է հավաքել "Ռուբիկ-կուբիկ"։ Անմոռանալի էին նաև ազատ ժամերը` վայելելու ձյունը, ձմեռային արևը, ձնեմարդ պատրաստելը, սահնակներով սահելը,ձնագունդ խաղալը։

    Իրոք, օրերը հեքիաթային էին և անմոռանալի :


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта