5/5 Դասարանում դասը սկսեցինք՝ դիտելով Վինսենթ վան Գոգի մասին պատմող կենսագրական ֆիլմ, խոսեցինք նրա հայտնի կտավների մասին։ Դասի առանցքում նկարչի ամենահայտնի երկու կտավներն էին՝ "Արևածաղիկներ" և "Աստղազարդ գիշեր", "Ես աշխատում եմ դրանց վրա ամբողջ օրը` սկսած արևածագից մինչև մայրամուտ, քանի որ արևածաղիկները փակում են իրենց գլխիկները",-խոստովանում է նկարիչը: Մեծ նկարչի առեղծվածային, զարմանահրաշ ու հետաքրքիր գունային աշխարհը իր յուրահատուկ ազդեցությունն ունեցավ: Աշակերտների աշխատանքներից ակնհայտ երևում էր, որ իսկապես դրանք նկարված են հաճույքով ու սիրով. արևածաղիկների դեղինը, պայծառությունն ու ջերմությունը փոխանցվել էին երեխաներին, իսկ դրանք էլ աշակերտների երևակայության և ստեղծագործական տաղանդի միջոցով իրենց յուրօրինակ արտացոլանքն էին գտել թղթի վրա:


     


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта