Էթիկայի նորմերի պահպանումն ու կիրառումը ժամանակակից աշխարհում շատ կարևոր է, ուստի դրանք պետք է սովորել դեռ վաղ տարիքից: Այս նպատակով 5-5 դասարանը ունեցավ հանդիպում-քննարկում Էթիկայի դպրոցի տնօրեն ԳևորգՄկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախ սովորեցինք տարբերակել էթիկան և էթիկետը, ապա անդրադարձանք մի քանի կարևոր հարցերի՝ դիմելաձևեր, էթիկան հասարակական վայրերում (թատրոն, թանգարան, փողոց, տրանսպորտ):