Ժողովրդական արվեստի թանգարանում


    Արվեստը իրականության ճանաչման յուրօրինակ եղանակ  է: Արվեստի հանդեպ սերը պետք է սերմանել դեռ մանկուց:




    Գարնանային մի  տաք օր 5-5 դասարանը այցելեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու  և  հայ հին մշակույթի նմուշներին ծանոթանալու համար:




    Շրջելով թանգարանի չորս ցուցասրահներում ՝ տեսանք  և լսեցինք  մետաղի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, քարարվեստի, խեցեգործության նմուշների պատմությունները:
    Տպավորիչ էին հայկական գորգերը և կարպետները, դրանց գույները և  տեսակները:
    Վերջում տեսանք, թե ինչպիսի տեսք է ունցել հին հայկական տունը՝  գութանով, սնդուկներով, թոնրատնով և հազարաշեն առաստաղով:



     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта