Այցելություն Մատենադարան


    Այսօր 4/2 դասարանը /դասվար՝ Լ. Դանիելյան/  այցելեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի՝ աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Երեխաներին պատմեցին  մագաղաթների մասին հետաքրքիր պատմություններ: Նրանց հատկապես հետաքրքրեց փղոսկրե  կազմով ձեռագիրը/ աշխարհում  դրանք երեքն են/։ Անչափ հետաքրքիր  էին նաև մագաղաթների նկարների գույների ստացման միջոցները: Երեխաները  տպավորված էին։Շատ ուրախացան, երբ տեսան, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս  և հիանում մեր մշակույթով:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта