Հյուր Հովհաննես Թումանյանին


    3/2 դասարանը այցելեց Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի  թանգարան՝ հաղթահարելով 54 աստիճան,որոնք խորհրդանշում են բանաստեղծի ապրած տարիները։Աշակերտները հիանալի տպավորություններ ստացան <<Վերնատան>> կրկնօրինակից։Երեխաների ոգևորությունը կրկնապատկվեց թանգարանի գողտրիկ անկյուններից մեկում   <<Լոռվա ձորը>> համայնապատկերը տեսնելիս,որի դիտումն ուղեկցվեց  <<Անուշ>> օպերայի հնչյուններով։ Օրը հագեցած էր և տպավորիչ։

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта