«Ես և շրջակա աշխարհը». դաս Բուսաբանական այգում



    2"5" դասարանը Բուսաբանական այգում անցկացրեց դաս «Տեսնում եմ, լսում եմ, զգում եմ...» թեմայով:




    Երեխաները շրջեցին այգու ծառուղիներով, զգացին աշնան շունչն ու գույները, այնուհետև մի բացօթյա գեղեցիկ տաղավարում շարունակեցին դասը: Նրանք քննարկեցին այն ամենը ինչ տեսել էին, լսել, շոշափել ու զգացել:



    Դասի վերջում երեխանրը վերածվեցին փոքրիկ դերասանների. նրանք դիմախաղով ցուցադրում էին զգացմունք, իսկ ընկերները կռահում էին, թե ինչ զգացմունք է դա:
    Դասն ավարտվելուց հետո այգու աշխատակիցները թույլ տվեցին երեխաներին խաղալ և վազվզել փոքրիկ անտառակում:




    Երեխաները որոշեցին կրկին գալ Բուսաբանական այգի՝ դիտելու,  հիանալու և վայելելու Երևանի անկրկնելի ոսկե աշունը:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта