Խնկոր-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում


    Խնկոր-Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իր հյուրընկալ դռները բացեց Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 2/1 դասարանի աշակերտների առջև: Նրանք մեծ սիրով ու հետաքրքրությամբ աշխատակցուհու հետ տեղեկատվական շրջայց կատարեցին գրադարանի տարբեր բաժիններում՝ նպատակ ունենալով իմանալ գրքի՝ բարձրարժեք կրթամշակութային և դաստիարակչական նշանակության մասին: Սաները եղան գրադարանի գրանցասենյակում, տեղեկացան, թե ինչպես պետք է դառնան գրադարանի բաժանորդ և, որ ամենակարևորն է, ինչպես պետք է գրքի հետ վարվեն՝ մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ: Ծանոթացան շարժապատկերային նորարարական, դաստիարակչական մի շարք մանկական գրքերի հետ: Եղան նաև երաժշտական բաժնում, տեղեկացան հին ձայնապնակների պատմությանն ու նշանակությանը, ուկնդրեցին և գուշակեցին երաժշտական տարբեր գործիքներից հնչող ձայները: Այցի վերջում՝ մուլտերի դիտման սրահում մուլտֆիլմ դիտելուց հետո, նաև լսեցին հեքիաթասացի մի հետաքրքիր հեքիաթ:

    Աշակերտները գոհունակությամբ և կրկին վերադառնալու ցանկությամբ դուրս եկան գրադարանից, քանի որ հասկացան՝ գիրք կարդալու և սիրելու դեպքում կյանքում ամեն դուռ կբացվի իրենց առջև:


     

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта