Այցելություն Mark Sevouni/Urban շոկոլադի գործարան


    Օրեր առաջ 2"1" դասարանի աշակերտներն այցելեցին Mark Sevouni/Urban շոկոլադի գործարան՝ տեղեկատվական շրջայցի և քաղցր ու համեղ հյուրասիրության: Մեծ էր ուրախությունը՝ տեսնելով գործարանի անձնակազմի ջերմ ու հյուրասեր ընդունելությունը: Նրանք մանրամասն ծանոթացան շոկոլադի ստեղծման և մշակման պատմությանը: Շրջեցին գործարանի արտադրամասերով՝ իհարկե տարբեր համեղ և թարմ կոնֆետներ համտեսելով: Նրանց հատկապես գրավեց մեր հայրենի հողի անուշահամ մրգերից պատրաստված շոկոլադապատ չրերով կոնֆետներն ու մաքրամաքուր (100%) շոկոլադի համը և բույրը:



    Այցի վերջում բոլորը քաղցր-անակնկալ նվերներ ստացան Mark Sevouni/Urban շոկոլադի գործարանի կողմից:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта