Մե՛նք իսկակա՛ն չեխովական

     

    Այո՜, ճի՜շտ այսպես.
    Արդեն քանիերորդ անգամ
    Վեց տարեկան հայ մանուկներ
    Ճանաչեցին Սուրբ Գիրը մեր:
    ՈԻ այսուհետ ու՞ր էլ գնանք,
    Ինչ լեզուներ էլ իմանանք,
    Օտար լեզվով խոսեն՜ք, երգե՜նք,
    Միևնույնն է մեր մայրենին
    Որպես հրաշք, Աստծո դրոշմ
    Մեր սրտի մեջ պիտի կրենք:

     


     

    Եվ նրանո՜վ ներկայանանք,
    Եվ նրանո՜վ հպարտանանք,
    Եվ նրանո՜վ հայրենիքի
    Զինվոր, պաշտպան պիտի դառնանք
    ՈԻ հա՜յ մնանք մի՜շտ, հավիտյա՜ն:

    Սիրելի՛ դպրոց, տոնն այս իսկական
    Խոստովանության ու երախտիքի
    Մեծ շնորհանդես է դառնում մեզ համար:
    Եվ  անկրկնելի հուզմունքով լցված
    Խոսքեր ենք ասում շնորհակալության,
    Որ համբերությամբ ու սիրով խորին,
    Այս տանիքի տակ , օրեր շարունակ
    Մեզ բացատրեցին, սովորեցրեցին,
     Դարձան ուղենիշ, օրինակ դարձան,
    Որ մենք միշտ ձգտենք կատարելության.
    Թե՛ մտքով, հոգով, մարմնով, հագուստով,
    Խոսքով ու գործով, ամեն օր ու ժամ
    Փորձենք հասկանալ ու բացահայտել,
    Թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել,
    Եվ ու՞ր ենք գնում,
    Եվ ի՞նչ ճանապարհ ենք մենք մեզ ընտրելու:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта